
ԵՊՏՀ մի խումբ ուսանողներ բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ասվում է.Պարոն նախարար, այն, որ Տնտեսագիական համալասարանում թոշակները չեն վճարվում ժամանակին, հայտնի է շատերին: Մեկ շաբաթ առաջ Դուք հայտարարեցիք, որ չվճարված թոշակները կփոխանցվեն, չխոսելով նույնիսկ երկու ամիս ուշացնելու պատճառների մասին: Դա թողնենք մի կողմ: Առաջարկում ենք անձամբ կամ Ձեր տեղակալների միջոցով ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները և հրապարակել այն: Մենք ուզում ենք օգնել Ձեզ հաղթահարել ԲՈՒՀ ական համակարգում առկա խնդիրները: