![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5849282090766546924_y.jpg)
300 դրամից 150 դրամ դարձած տրանսպորտի նոր տոմսային համակարգը դարձել է բոյկոտի և համընդհանու ակցիայի պատճառ։ Բացի նրանից, որ քաղաքացիները դժգոհում են երթուղիների դադաղ աշխատանքից, քանի որ հաճախ ստիպված տրանսպորտի իրենց համար ցանկալի համարին սպասում են 40-60 րոպե, նաև բողոքի պատճառը վճարման եղանակներն են։
ArmLur.am-ին ահազանգում են, որ խնդիր է 150 դրամով մեկանգամյա տոմս գնելը, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում և չեն վերադարձնում։ Այնինչ, Telcell ընկերությունը քաղաքացիներին վճարումից հետո առաջարկում է 50 դրամի վերադարձի 3 տարբերակ՝ առաջին տարբերակը հեռախոսահամարին փոխանցելն է, 2-րդը՝ Telcell Wallet-ի անձնական հաշվին փոխանցելը, 3-րդը՝ Telcell ընկերության որևէ գրասենյակ մոտենալ և վերցնելնը։
Եթե քաղաքացիներն առաջ 50 դրամ պակաս վճարելու համար նախընտրում էին տրոլեյբուս, ապա այժմ դա հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ քաղաքացիներին առաջարկել էր հետևյալը․
«Եթե տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն՝ միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը։ Եվ եթե այսօր տրոլեյբուսից օգտվող մարդիկ, ովքեր հիմնականում մեծահասակներ են, այս ամենը կարողանում են անել, ապա մյուսները, հատկապես երիտասարդները, նույնպես կարող են»:
Թեև քաղաքային իշխանությունները փորձում են ամեն կերպ համակարգը հեշտացնել, սակայն բոյկոտը շարունակվում է և տրանսպորտ բարձրացող քաղաքացիների կեսից ավելին չեն վճարում քաղաքային տրանսպորիտի համար նախատեսված տոմսային տարբերակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան