«Հեռու պահել տղամարդկանց կանանց սպորտից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրաման է ստորագրել, որով արգելվում է տրանսգենդերներին մասնակցել կանանց սպորտային միջոցառումներին։ Որոշումը վերաբերվում է դպրոցական, համալսարանական և սիրողական մրցույթներին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Թրամփը հրահանգել է զրկել դաշնային ֆինանսավորումից այն դպրոցներին, որոնք կհրաժարվեն հետևել այս հրամանին։
«Հեռու պահել տղամարդկանց կանանց սպորտից», ստորագրվել է Սպորտում աղջիկների և կանանց ազգային օրվա կապակցությամբ։ Փաստաթղթով ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգվում է Միջազգային օլիմպիական կոմիտեին դրդել նման փոփոխություններ անել միջազգային մակարդակով, որպեսզի մասնակցության համար հաշվի առնվի «սեռը, ոչ թե գենդերային ինքնությունը կամ տեստոստերոնի մակարդակի նվազեցումը»։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ մերժելու է տրանսգենդեր մարզիկներին վիզաներ տրամադրել։
Հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ ամերիկյան իշխանությունները համարում են, որ գոյություն ունեն միայն արական և իգական սեռեր։
Հունվարի 29-ին Թրամփն արգելել է ԱՄՆ-ում սեռափոխության վիրահատությունները 19 տարեկանից ցածր անձանց համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան