
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն մեկ շաբաթ է՝ գործադուլ է։ ԶՊՄԿ աշխատակիցներից Վահե Մխիթարյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ գործադուլը շարունակվում, հերթափոխը դուրս է եկել արտադրամասի տարածքից։
Նա կոչ արեց ժամը 13։00-ին հավաքվել կոմբինատի մոտ։
«Սա արժանապատվության հարց է, ոչ մեկ չի կարող մեզ աշխատանքից հեռացման սպառնալիք հնչեցնել»,- նշել է նա։