ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուր է կորել Հայկ Մարությանը․ ինչու կիսատ թողեց պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ից սկսած ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմակիցների հետ միասին Երևանի փողոցներում, կանգառներում և երթուղայիններում ակցիա են իրականացնում՝ բոյկոտելով տրանսպորտի գնի թանկացումը։

Նրանք կոչ են անում քաղաքացիներին չվճարել 150 դրամ՝ 100-ի փոխարեն։

Արդեն 3-րդ օրն է, սակայն, ինչ Հայկ Մարությանը չի երեվում, ակցիաներ չի իրականացնում։

ArmLur.am-ը «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանից հետաքրքրվեց՝ ուր է Մարությանը, ինչու չի մասնակցում բոյկոտին։

«Մենք գտնում ենք, որ այս փուլում քաղաքացին իր գործն անում է, իրազեկման կարիք, որպես այդպիսին, էլ չկա։ Մեր թիմի տարբեր անդամներ իրենց գործը երթուղայիններում անում են։ Ինչ վերաբերվում է Հայկ Մարությանին, մենք կարծում ենք, որ ճիշտ է՝ այս փուլում թիմն աշխատի, որպեսզի լարվածություն չլինի»,-ասաց Աբգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս