![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5274019539849440043_y.jpg)
Գյումրիի ավագանու՝ մարտին կայանալիք արտահերթ ընտրությունները թեժ են լինելու:
Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն ԺՊ Սարիկ Մինասյանն է, որը վերջերս է անդամագրվել ՔՊ-ին։ Գյումրու ընտրություններին մասնակցում են նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախագահ Կարեն Մալխասյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը և այլք։
Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այսօր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանում էր:
ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ պետք է սպասել մարտին, երբ բոլորի ուշադրությունը Գյումրիի ուղղությամբ է, ով կհաղթի այսքան թեկնածուների մեջ եւ, ի վերջո, մտավախություն չունի՞, որ մի նոր քրեական գործ կհայտնվի իր վրա այնպես, ինչպես Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին բանտարկեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան