Ռուսաստանի գազի գլխավոր մատակարար Gazprom-ն այսօր հայտնել է, որ Ուկրաինան չի վճարել գազի դիմաց և երկրի պարտքը կազմում է 2.2 միլիարդ ԱՄՆ դոլար:
«Ուկրաինան մարտ ամսի համար չի վճարել»,- հայտարարել է ընկերության խոսնակը:
Վերջինս, սակայն, չի հայտնել, թե ինչ քայլերի կդիմի ընկերությունը:
Ուկրաինայի էնէրգետիկ Naftogaz ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս հայտարարությունը. տեղեկացնում է Reuters-ը: