ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինձ հետ «Դուքով» խոսեք». ՔՊ-ական Հայկ Սարգսյանը վիճեց տնտեսվարողի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս րոպեներին տնտեսվարողները ԱԺ-ում մասնակցում են պատգամավորների հետ քննարկման։

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, և ՔՊ-ական Հայկ Սարգսյանը սկսեց վիճել տնտեսվարողի հետ։

«Ինձ հետ դուքով խոսեք»,- ասաց Հայկ Սարգսյանը տնտեսվարողին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս