Կովերը սկսել են վիժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Արտենի գյուղում խոշոր եղջերավոր անասունները վիժում են. նմանատիպ դեպքեր այստեղ գրանցվում են առաջին անգամ։ Համայնքի անասնաբույժ Ռազմիկ Օզմանյանը արյան փորձանմուշներ է վերցրել կովերից և ցուլերից. սպասում են լաբորատոր փորձաքննության պատասխանին։ Այս մասին հաղորդեց “”Շանթ”” հեռուստատեսության “”Հորիզոն”” լրատվականը։ Գյուղացիների միակ խնդրանքն է գյուղանախարարությանը. գալ գյուղ, պարզել, թե ինչ հիվանդություն է։ Անասուններին փրկելու համար իրենք պատրաստ են գնել դեղորայքն ու անցկացնել նշանակված բուժումները։ Վարակը գյուղացիներն արդեն իսկ համարում են համաճարակ։ Կովերի հղիությունը յոթ ամսվա չի հասնում, վիժում են համատարած, շատ են նաև սատկելու դեպքերը։ Սատկում են նաև ծնվելու ժամկետից առաջ լույս աշխարհ եկած հորթուկները։ Գյուղացիներից մեկը հիվանդության ախտանիշերով կենդանուն մորթել էր ու տեսել, որ միսը դեղին էր. կասկածել էր, որ հիվանդությունը դեղնախտն է։ 




Լրահոս