![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/charles-dickens.jpg)
Համաշխարհային գրականության լայնարձակության մեջ չկա նշանավոր գրողներների պակաս։
Նշանավոր գրողներից մեկն է Չարլզ Դիքեսը, ով նաև վիպասան և արձակագիր է։
Այսօր գրողի ծննդյան օրն է։ Դիքենզը համաշխարհային գրականության դասականներից մեկն է, 19-րդ դարի գիգանտներից մեկը։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզմի գագաթնակետը, բայց նրա վեպերում կան և՛ սենտիմենտալ, և՛ հեքիաթային նախասկիզբներ։ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններից են «Օլիվեր Թվիսթերի արկածները», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքաների մասին», «Դավիթ Կոպպերֆիլդ» և այլն։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտնի աֆորիզմներից։
1․ Կա մի տեսակ քուն, որը թեև իշխում է մեր մարմնի վրա, այնուամենայնիվ միտքը չի ազատում շուրջը կատարվող երևույթների գիտակցությունից, և հնարավորություն չի տալիս նրան սավառնել իր ցանկացած ոլորտներում։
2․ Եթե քնի ժամանակ երազելու լինենք, բառերը, որոնք արտասանվում են, կամ ձայները, որոնք իսկապես հնչում են այդ րոպեին, ապշեցուցիչ հեշտությամբ հարմարեցվում են մեր տեսիլքին և վերջիվերջո իրականությունն ու երևակայությունը այնքան զարմանալիորեն միաձուլվում են իրար, որ այնուհետև մեկը մյուսից բաժանել համարյա անհնարին է լինում։
3․ Իսկական սերը՝ դա կույր նվիրվածությունն է, անվերապահ հնազանդությունը, ինքնանվաստացումը, դա այն է, որ վստահում ու հավատում ես ի հեճուկս ինքդ քեզ ու բովանդակ աշխարհին։ Ամբողջ սիրտդ ու հոգիդ ես տալիս քեզ տանջողին։
4․ Այն փոքրիկ աշխարհում, որտեղ ապրում են երեխաները, ով էլ նրանց դաստիարակի, ոչ մի բան այնքան բծախնդրությամբ չի ընկալվում ու չի զգացվում, որքան անարդարությունը։
5․ Սուտը սուտ է։ Որտեղից էլ որ գալու լինի, մեկ է՝ լավ բան չի կարելի սպասել դրանից, որովհետև գալիս է ստերի հորից, սատանայից և նորից նրա մոտ է տանում։
6․ Երբեք մի հավատացեք թվացողին, այլ հավատացեք միայն ապացույցին։ Կյանքում սրանից լավ կանոն չկա։
7․ Ինչպես չես կարող տեսնել գետի հատակը, այնպես էլ չես կարող ասել, թե ինչ կլինի մի քանի ժամ հետո։ Ժամանակը չես կարող կանգնեցնել։
8․ Մարդ կարող է զղջման մեծ ցնցում ապրել նաև առանց խորապես սիրելու։
9․ Երբեք մենք չպետք է ամաչենք մեր արցունքներից, որովհետև դրանք, ինչպես անձրևը, լվանում են մեր սրտերը չորացնող, սև փոշուց։
Աննա Սրապիոնյան