ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայում փոքր մարդատար ինքնաթիռը բանուկ փողոցում ընկել է ավտոբուսի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում փոքր մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Փորձելով վայրէջք կատարել բանուկ պողոտայում՝ ինքնաթիռը բախվել է ավտոբուսի՝ երկու զոհի պատճառ դառնալով։ Այս մասին հաղորդում է G1 լրատվական հարթակը:

Փրկարարներին հաջողվել է փրկել վեց մարդու։ Կա երեք վիրավոր. ինքնաթիռի բեկորները հարվածել են մեկ մոտոցիկլավարի և ավտոբուսում գտնվող երկու հոգու։

Իշխանությունները փակել են մայրուղին և մարդկանց կոչ արել խուսափել տվյալ հատվածով ճանապարհորդելուց։




Լրահոս