Կրասնոդարի ոստիկանությունը փնտրում է երկու հանցագործի, ովքեր կողոպտել են պարենային խանութը` Բարաք Օբամայի և Գայ Ֆոքսի դիմակներով. հաղորդում է BBC-ն:
«Երկու անհայտ անձինք Բարաք Օբամայի և Գայ Ֆոքսի դիմակներով ներխուժել են վաճառակետի տարածք և ատրճանակի սպառնալիքով հափշտակել պահոցը, որում գտնվել է 20 հազար ռուբլի», -ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Այդ գումարը կազմում է 562 դոլար:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, սա Կրասնոդարում նման առաջին կողոպուտը չէ:
Մարտի 31-ին անհայտները նույն դիմակներով ներխուժել էին զարդերի խանութ և հափշտակել 1 մլն արժողությամբ թանկարժեք իրեր: