Ջեֆ Բեզոսը 16 միլիոն դոլարով գնել է երազանքի տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջեֆ Բեզոսն ընդլայնում է իր բնակելի սեփականությունը Մանհեթենում՝ գնելով ևս մեկ բնակարան 16,13 միլիոն դոլարով 24-հարկանի բուտիկ համատիրությունից, որը գտնվում է Ֆլատիրոն թաղամասի Մեդիսոն Սքուեր Պարկի դիմաց, որտեղ նա արդեն ունի բոլոր ստորաբաժանումները վերջին չորս հարկերում:

Փետրվարի 25-ին Amazon օնլայն խանութի ղեկավարը Դելավերում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով գնել է բնակարան 212 Fifth Avenue համատիրության հասցեում:

Գործարքը կնքվել է շուկայից դուրս: Վաճառողը, ում ինքնությունը պաշտպանված է սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպության կողմից, միավորը գնել է 11,25 միլիոն դոլարով 2018 թվականի ապրիլին, այս մասին վկայում են գույքի մասին գրառումները:

Բնակարանը 20-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկն է։ Այն պարոն Բեզոսի եռահարկ, 10,079 քառակուսի ոտնաչափ պենտհաուսի և 21-րդ հարկում գտնվող երկու բնակարանների տակ է, որոնք նա միասին գնել է 80 միլիոն դոլարով 2019թ. մայիսին նույն ՍՊԸ-ի միջոցով, այս մասին վկայում են սեփականության գրանցումները:

56-ամյա պարոն Բեզոսը, ով աշխարհի ամենահարուստ մարդն է՝ 142 միլիարդ դոլար կարողությամբ, ըստ Forbes-ի իրական ժամանակի գնահատականի, անմիջապես չի պատասխանել Amazon-ի միջոցով ուղարկված մեկնաբանության խնդրանքին:

3078 քառակուսի ոտնաչափ ունեցող բնակարանն ունի երեք ննջասենյակ, երեկ լոգասենյակ, ձեղնահարկի նմանվող ճաշասենյակ և բնակելի տարածք, իսկ բնակարանի պատերը զարդարված են տարբեր նկարներով։ Ամբողջ տունն ունի մեծ պատուհաններ, բարձր առաստաղներ, մարմարյա սալիկներ։

Շենքը վերափոխվել է դարավոր նեոգոթական արդյունաբերական շենքից՝ Ռոբերտ Գլադստոնի և Ջոզեֆ Սիտթի գլխավորած մշակողների թիմի կողմից: Շենքի հարմարությունները ներառում են 24 ժամյա գրաֆիկով աշխատող դռնապան, ֆիթնես կենտրոն՝ յոգայի ստուդիայով, գոլֆի սիմուլյատոր, ցուցադրությունների սենյակ, նիստերի դահլիճ, խաղասենյակ և մանկական խաղասենյակ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս