ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  «Ժողովուրդ» օրաթերթի

 

Այսօր տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի 5-րդ օրն է:

Պայքարն օրեցօր թեժանում է, քաղաքացիները` մասնավորապես երիտասարդներն ու ուսանողները, ամենուր փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ «Չենք վճարելու» պաստառներ փակցնելով, ընդվզման ակցիաներով եւ հասանելի այլ տարբերակներով:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ի՞նչ անել եւ ու՞մ դիմել, եթե ստիպում կամ արգելում են որեւէ հանրահավաքի, բողոքի ակցիայի մասնակցել:

Մարիամ Ստեփանյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով՝ բռնություն կիրառելով, բռնություն կիրառելու սպառնալիքի ձեւով, գույքը վնասելով։ Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսեւորվել նաեւ գործատուի կողմից իր աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի ձեւով կամ դրա մասին ուղղակի ակնարկելով։ Հավաքներին մասնակցելու կամ, հակառակը, հավաքներին չմասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը, օրինակ՝ դրամ կամ ծառայություն խոստանալը կամ տալը, նույնպես առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես՝ եթե Ձեզ գումար են առաջարկում հավաքին մասնակցելու նպատակով, ապա այդ արարքը գումար առաջարկողի համար առաջացնում է քրեական պատասխանատվություն։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու կամ հավաքներ կազմակերպելու իրավունքը։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը առավել արդիական է դառնում նախընտրական շրջանում։ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում հավաքների ազատության իրավունքի խախտման համար, այդ թվում՝ նախընտրական շրջանում։ Հատկապես տարածված են նախընտրական շրջանում անձանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու դեպքերը։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Վթարից հետո մյուս վարորդն ընդունում է մեղքը, բայց հրաժարվում է դա անել ՃՈ տեսուչների ներկայությամբ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Գեւորգ Թադեւոսյան (64 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման իրավիճակում անհրաժեշտ է զանգահարել այն ապահովագրական ընկերություն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը, եւ մանրամասն նկարագրել, թե վթարը ինչպես է առաջացել, որից հետո լուսանկարե՛ք եւ տեսանկարահանե՛ք վթարված մեքենաները, նրանց դիրքերը վթարից հետո, վթարի վայրում առկա անիվների հետքերն ու թափված դետալները։ Ձեր ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր կներկայանան Ճանապարհային ոստիկանության աշխա­տակիցները եւ կկազմեն համապատասխան արձանագրություն, որի ժամա­նակ Դուք պետք է պահանջեք, որ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնի վարչական վարույթ, բացահայտի կարգազանց վարորդին, որը լքել է դեպքի վայրը, եւ ենթարկի նրան վարչական պատասխանատվության։ Միաժամանակ անհրաժեշտ է վթարի մասին իմանալուց հետո այդ մասին զանգով տեղեկացնել Ձեր ապահովագրական ընկերությանը։

ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե կրկնակի փորձաքննության եզրակացության արդյունքները եւս չգոհացնեն Ձեզ, ապա կարող եք այն վիճարկել դատական կարգով՝ ապացուցելով Ձեր անմեղությունը տեղի ունեցած վթարում։ Դատարանում անհրաժեշտ է լինելու ներկայացնել ապացույցներ, որոնցով կհիմնավորվի մյուս վարորդի մեղավորությունը վթարում։ Այդպիսի ապացույցներից են նաեւ վթարին ականատես վկաների ցուցմունքն­երը, վթարի վերաբերյալ տեսանյութը, վթարից հետո կատարված լուսանկարները, փորձա­գետի եզրակացությունները եւ այլն։

 




Լրահոս