![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/1645455151_untitled-1-520.jpg)
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցի շուրջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովների միջև երկկողմ հիմունքներով քննարկումները շարունակելու վերաբերյալ: