Կլինի առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության “”Հայպետհիդրոմետ”” ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Նա նշեց, որ մինչև 3մմ տեղումներ կարող են դիտվել հանրապետության հարավային շրջաններում, իսկ դեկտեմբերի 2-ին նաև Լոռիում և Տավուշում։ “”Օդի ջերմաստիճանը այսօր Երևանում գրանցվել է նվազագույնը -7-ից -8 աստիճան, իսկ երեկ առավելագույնը +3-ից +5 աստիճան տաքություն։ Լեռնային շրջաններում գրանցվել է նվազագույնը -16 աստիճան, առավելագույնը՝ -4 -5 աստիճան””,- ասաց նա։ Բանախոսը նշեց, որ առաջիկա գիշերը Արարատյան դաշտավայրում սպասվում է ամպամածության ավելացում, ինչի հետ կապված գիշերը կլինի ավելի տաք՝ -4 -6 աստիճան ցուրտ, իսկ վաղը ցերեկը՝ նույն ամպամածությամբ պայմանավորված կլինի ավելի ցուրտ՝ մինչև +3 աստիճան տաքություն։ Դեկտեմբերի 4-ից սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։ Դեկտեմբերի 5-ին և 6-ին մայրաքաղաքում առավելագույնը կգրանցվի +7 աստիճան, նվազագույնը -3-ից -4։ Արևելյան շջաններում, Տավուշում նույնպես կդիտվի ջերմաստիճանի բարձրացում՝ 9-ից 12 աստիճան տաքություն։ Սյունիքի հովիտներում կհասնի +5-ից +10 աստիճանի, իսկ նվազագույնը՝ -1-ից +2 աստիճանի։




Լրահոս