ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  համացանցից

 

«Թե՛ ակումբի հավակնությունները, թե՛ գլխավոր մարզչի աշխատանքը, թե՛ ակումբում ինձ շատ ծանոթ դեմքերը ոգեւորեցին, որ միանամ այս նախագծին։ Մեծ հույսեր ունեմ, որ կարող եմ օգնել «Նոային» հասնել իր նպատակներին»։

Այս հայտարարությամբ երեկ «ՆՈԱ»-ին է միացել      բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Դատարանից գրություն եմ ստացել, որ բանկն ինձ դատի է տվել վարկը չմարելու համար, եւ կից ուղարկել են «Հայցադիմում» վերնագրով փաստաթուղթ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Լամարա Հովհաննիսյան (55 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայցադիմումը բանկի կողմից կազմված այն փաստաթուղթն է, որով ներկայացրել են իրենց պահանջները դատարանին՝ ընդդեմ Ձեզ։ Հայցադիմումի մեջ հստակ նշված է, թե,  ըստ բանկի, որքան է կազմում պարտքի գումարը, ինչպես է այն գոյացել, եւ ինչ հիմքով է բանկը ցանկանում այն բռնագանձել Ձեզանից։ Ստանալով դատարանի որոշումը՝ այդ պահից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում, Դուք իրավունք ունեք դատարանին ներկայացնել հայցադիմումի պատասխան, որի մեջ պետք է մանրամասն շարադրեք, թե ինչու եք առարկում բանկի պահանջների դեմ։

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրեք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հայցադիմումի պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը եւ ապացույցները, բանկին եւ գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելը հավաստող փոստային անդորրագրերը:

 

 

 

 

ԿԱՐԳ

Ինչպե՞ս եւ ո՞ր լեզվով է իրականացվում ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումն ու ուսուցումը հաստատությունում:

Միլենա Գաբրիելյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու ազատելու կարգի» 5-րդ կետի համաձայն` «Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, եւ տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից»:

 




Լրահոս