Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մեր երկրից արտահանվել է 46,5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք:
Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 8,7%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 21%-ը:
Պատրաստի սննդի արտադրանքն իր մասնաբաժնով զիջում է միայն հանքահումքային արտադրանքին:
Հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը կազմել է մոտ 27,5%:
Նշենք նաև, որ 2013 թվականին մեր երկրից արտահանվել է 309,61 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք:
Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 21.5%-ով: