Փետրվարի 8, տարվա 39-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 326 (նահանջ տարիներին՝ 327) օր։
Դեպքեր
1948` Տեղի ունեցավ V Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։
1984` Մեկնարկեցին XIV Ձմեռային Օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։
1992` Տեղի ունեցավ XVI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։
1874` Տեղի ունեցավ «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։
Ծնունդներ
1817 – Ռիչարդ Յուել, ԱՄՆ բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիա բանակի գեներալ
1828 – Ժյուլ Վեռն, ֆրանսիացի գրող (վ. 1905)
1834 – Դմիտրի Մենդելեև, ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս, բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը (մահ. 1907 թ.)
1877 – Ստեփան Քափանակյան, հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ (մահ. 1944)։
1883 – Ջոզեֆ Շումպետեր, ավստրիացի տնտեսագետ, քաղաքական գործիչ (մահ. 1950)։
1905 – Լև Ատամանով, մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր (մահ. 1981)։
1911 – Էլիզաբեթ Բիշոփ, ամերիկացի բանաստեղծ և արձակագիր
1922 – Յուրի Ավերբախ, շախմատային կոմպոզիտոր, միջազգային կարգի մրցավար (1969), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ չեմպիոն (1954)
1928 – Վյաչեսլավ Տիխոնով, խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1941 – Նիկ Նոլթի, ամերիկացի դերասան։
1985 – Էվաութ Խենեմանս, հոլանդացի պրոդյուսեր, հաղորդավար, դերասան և երգիչ
Մահեր
1709 – Ջուզեպպե Տորելլի, բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ
1725 – Պետրոս I, համայն Ռուսիո առաջին կայսր (ծնվ. 1672)
1912 – Գրիգոր Խալաթյանց,հայագետ,պատմաբան
1921 – Պյոտր Կրոպոտկին,ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան
1953 – Հովիկ Մելիքյան, հայ արձակագիր, գրականագետ (ծնվ. 1902)
1976 – Ալբերտ Խաչատուրով, խորհրդային, ուզբեկ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)։