Հրազդանի համայնքապետարանի ժամացույցը տարին մեկ անգամ է ճիշտ ժամ ցույց տալիս՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00:00-ին:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:
Անահիտ Ապրեսյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքի, այլ իրավական ակտերի կամ գործարքի սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ):
Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ իրավական գործիքներ են առկա շահերի բախման իրավիճակները զսպելու կամ կառավարելու համար։
Սերգեյ Վարդանյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Շահերի կառավարման իրավական մեխանիզմները գտնվում են շարունակական եւ պարբերական բարելավման գործընթացում։ Այդուհանդերձ, գործող իրավակարգավորումներն արդեն իսկ հնարավորություն են տալիս կառավարելի դարձնել դրանք՝ խուսափելու, հայտնելու, լուծելու կառուցակարգերի միջոցով։ «Հանրային ծառայության մասին» օրենքը պաշտոն զբաղեցնող անձանց, որպես կանխարգելման մեթոդ, նախ եւ առաջ առաջարկում է ձեռնպահ մնալ շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման ընդունման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելուց։ Միաժամանակ, նախատեսվում են առանձնահատուկ կարգավորումներ վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող անձանց եւ այդպիսիք չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
ԺՈՂՈՎՈՒՐԴ. Կարգավորումների հիմնական տրամաբանությունն առաջին դեպքում ենթադրում է շահերի բախման մասին վերադաս անձին հայտնելու պարտավորություն, ով առաջարկում է իրավիճակի լուծմանն ուղղված որոշակի քայլեր։ Մինչդեռ, վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող անձանց եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց օրենքը հնարավորություն է տալիս խորհրդատվություն ստանալու նպատակով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։



















































































