
“”Ժառանգություն”” խմբակցություն պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժաանակ ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ էր, եւ Սամվել Նիկոյանին չէր հաջողվում լռեցնել պատգամավորներին: Արմեն Մարտիրոսյանը դադարեցրեց ելույթը` սպասելով, որ պատգամավորները լռեն: Դա հունից հանեց պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս): – Չեմ եկել, որ քո նման հայվանի ելույթը լսեմ,- բղավեց նա: – Հայվանը ինքդ էս, էդ ինձ ձեւ ես խոսում,- պատասխանեց զայրացած Արմեն Մարտիրոսյանը` Սամվել Նիկոյանին կոչ անելով կարգի հրավիրել գործընկերներին: