![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/Je84A8HlUizdDbXjniSroLHuLWeBDrRygL0iCh8N.webp)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) կկարողանա արձագանքել մի քանի ժամվա ընթացքում, եթե ԱՄՆ-ի նախագահը հայտարարի Եվրամիության ապրանքների մաքսատուրքերի սահմանման մասին:
Այս մասին Օլաֆ Շոլցը հայտնել է RedaktionsNetzwerk Deutschland -ին տված հարցազրույցում:
«Ես շեշտը դնում եմ համագործակցության, այլ ոչ թե առճակատման վրա, բայց եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, նման քայլեր ձեռնարկի, ապա Եվրահանձնաժողովը կկարողանա արձագանքել մի քանի ժամվա ընթացքում»,-նշել է Շոլցը: