![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/WFr56elTJOx4HkvAe5aL1Cx3xmw6LBt5LqPUZK13.webp)
ՀԱՄԱՍ-ը ուշացումով հայտարարել է 3 իսրայելցի պատանդների անունները, որոնց փետրվարի 8–ին կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Օհադ Բեն Ամին, Էլի Շարաբին և Օր Լևին պատանդ էին վերցվել 2023 թվականի հոկտեմբերի 7–ին:
Փետրվարի 7–ին ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մեղադրել էր Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և նախատեսված վերջնաժամկետը լրանալուց հետո չէր հրապարակել 3 իսրայելցի պատանդների անունները, որոնք պետք է փոխանակվեին պաղեստինցի գերիների հետ: