Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 4-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ծնոտի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ գիշերը, ժամը 00.30-ին, 3 անծանոթ անձինք նստելով իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան` պատվիրել են ուղեւորվել Աբովյան քաղաք, սակայն Երեւանի Ֆանարջյան փողոցի վերջնամասում, ավտոմեքենայում առաջացած վիճաբանության ժամանակ, ուղեւորները ծեծի են ենթարկել իրեն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արշակ Ա.-ին Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա աշխատանքների շնորհիվ Արմեն Մ.-ն ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը: