![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/2023-04-15_20h38_21-2.png)
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի:
Երևանի քաղաքապետարանից նշում են, որ Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։
«Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը»,-նշված է հայտարարության մեջ: