![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/aEfMyhsx6bD28yYiK8op6t9Z88URi1dtESmYlMWi.jpg)
Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղեկացրել է Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:
«Դոնի Ռոստովի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել քաղաքի Պերվոմայսկի շրջանի՝ գիշերը վնասված բազմաբնակարան շենքերի տարածքում»,-գրել է Սլյուսարը։
Նա նաև նշել է, որ Քննչական կոմիտեի մասնագետներն արդեն տեղում ավարտել են իրենց աշխատանքները և ուսումնասիրել տարածքը: