ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևան քաղաքում մեքենայի մեջ նռնակ են պայթեցրել. կա վիրավոր. բացառիկ տեսանյութ դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ «Lada Priora»-ում պայթյուն է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ ավտոմեքենայի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Յու. Կարապետյանը ավտոմեքենայի մեջ՝ ձախ հատվածում եղած նռնակը վերցրել ու սպառնացել է, որ կպայթեցնի:

Ավտոմեքենայում գտնվողը, երբ փորձել է իջնել ավտոմեքենայից, Յու. Կարապետյանը փորձել է նրան բռնել, և այդ պահին նռնակն ընկել է նրա ձեռքից, ավտոմեքենայի մեջ գտնվող քաղաքացին էլ իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Յու. Կարապետյանը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան:

Տեղում աշխատել են նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս