Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց, որ այս օրերին հանրային տրանսպորտում խուլիգանական պահվածքի մեկ-երկու դեպք է նկատել, խնդրեց զեկուցել դրանց մասին։
«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք արձանագրվող։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է, եթե մենք մեր սեփականության նկատմամբ նման վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պիտի լինի, կարծում եմ՝ ադեկվատ ու ճիշտ արձագանք է եղել։ Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել»,- ասաց նա։
Ավինյանը նշեց՝ ցանկանում է շնորհակալություն հայտնել վարորդներին իրենց համբերատարության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։

























































































