ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ակնկալում է Ուկրաինայից նոր Սահմանադրության նախագիծ՝ Ռուսաստան- ԱՄՆ -ԵՄ – Ուկրաինա բանակցություններից առաջ ՝ տեղեկացնում է Voice of Russia-ն:
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է ներգրավել Ուկրաինայի նախագահի թեկնածումերին վերոնշյալ բանակցություններում:
Ռուսաստանը պատրաստ է այդ բանակցություններին, որոնք կսկսվեն 10 օրից:
Լավրովը նաև հայտնել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի հանդարտվի, քանի դեռ Կիևը շարունակում է արհամարհել ռուսախոս քաղաքացիների շահերը: