
Վաղը մեկնարկում է ԱԺ քառօրյա նստաշրջանը։
Հաջորդ շաբաթ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի ﬔկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը, որն ավելի վաղ դրական եզրակացություն էր ստացել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում։
ArmLur.am-ը հայտնել էր, որ իշխանությունները միտված են նախաձեռնությանը հավանության տալ։ Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին, այնինչ հիմա, փաստորեն, լրիվ այլ տրամադրություններ են: Չնայած սրան՝ ՔՊ-ում կա նաև մի թև, որը դեմ է այս գործընթացին՝ համարելով, որ ոչինչ չտվող նախաձեռնություն է, որը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնելու ՀՀ-ն։
ԱԺ նիստի մեկնարկից առաջ այսօր ՔՊ խմբակցությունը փակ նիստ կհրավիրի՝ այս և օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ։
Քրիստինա Մուշեղյան