![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5860772919284709077_y.jpg)
Իշխանությունը ԲԴԽ անդամի թեկնածու չի կարողանում գտնել։
ՔՊ խմբակցությունը հունվարին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, ով նաև կուսակցության անդամ է:
Սիրունյանը հայտնի է արցախցիների նկատմամբ թշնամանք տարածող և 18+ բառապաշարով գրառումներով։
Վերջինս բազմիցս հակաարցախյան գրառումներ էր արել սոցիալական ցանցում ու վրդովվել, որ դեռ նոր բռնագաղթած արցախցիները Երևանի տարբեր հատվածներում ժենգյալով հաց էին թխում ու վաճառում, հետո էլ դժգոհություն էր հայտնել, թե շուտով «դոմիկներ» են դնելու կենտրոնում, քանի որ Սայաթ-Նովա պողոտայից բացի այլ տեղ չեն կարող ապրել։
Հետո Սիրունյանը ջնջել էր իր գրառումները, դրանք երևում են միայն 2024 թվականի հոկտեմբերից սկսած։ Հիմա Սիրունյանի նույնիսկ էջի հետնապատկերում է Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս թեկնածությունն այնքան բուռն քննարկվեց, որ ՔՊ-ն մի քանի անգամ հետաձգեց նրա առաջադրումը, հետո, հավանաբար հենց ՔՊ-ի հորդորով, վերջինս հանեց իր թեկնածությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ օրս ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածու չի կարողանում գտնել, կադրային սով է։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սիրունյանն առաջադրվել էր նաև Արդարադատության նախարարի պաշտոնում, սակայն ՔՊ-ից 0 ձայն էր ստացել ու մերժվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան