
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011թ. նոյեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ջավախահայ ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը` Զավախքի իրավունքների համար պայքարի ոգին նույնիսկ իր անազատությամբ արթուն պահելու համար:Չախալյանի երեսուն ամյակը լրացավ նոյեմբերի 28-ին: Նա ավելի քան 3 տարի գտնվում է կալանավայրում` վրաց իշխանությունների կողմից դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա, սակայն, իրականում, ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար:Իր կյանքի 31-րդ գարունը Վահագն Չախալյանը պետք է դիմավորի ազատության մեջ, և այս հարցում Թբիլիսիում գտնվող Սերժ Սարգսյանը լուրջ անելիք ուներ: Բայց, ավաղ, Չախալյան անունը հայ-վրացական բանակցություններում այդպես էլ չհնչեց…