![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5860686495952779057_y.jpg)
Հուվարի 31-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով իրենց աշխատանքային պայմանների վերանայում, սակայն 10 օր է անցել, հարցը չի կարգավորվում։ Ավելին՝ աշխատակիցներից որոշներին ԶՊՄԿ տնօրինությունն ազատել է աշխատանքից, իսկ մի մասի նկատմամբ էլ քրգոծ են ուզում հարուցել։
Իսկ ովքեր են այս հանքավայրի սեփականատերերը, որոնք ոտնահարում են մարդկանց իրավունքները, չեն ընդառաջում պահանջներին։ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ԶՊՄԿ իրական շահառու ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն իր բաժնեմասը՝ 47.6% անուղղակի օտարել է եւ հիմա ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։ Վերջինս ռուսական «Վեդոմոստի» պարբերականի համաձայն, 2012 թվականի դրությամբ նա հանդիսացել է Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահ։ Բացի այդ, Սվետլանա Երշովան Գլեբ Տրոցենկոյին փոխարինել է նաև մյուս հանքարդյունաբերական ընկերությունում (72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս21/11/2023թ-ից)՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում։ Ըստ «Հետքի»՝ այս փոփոխությունները ամերիկյան աղբյուրների համաձայն, կապված են եղել ԱՄՆ կողմից Վլադիմիր Պուտինի մտերիմ Տրոցենկոների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում բաժնեմաս ունի նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ 21.9 տոկոսով։ Կառավարումն իրականացնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ի դեմս տնօրեն Առնակ Ավետիսյանի։
ԶՊՄԿ ընկերությունում ներկայում 11.9% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս ունի նաև Ռուսաստանի քաղաքացի Միրզաազիզ Մուսախանովը, որի անունը ևս Տրոցենկոների բիզնեսների մասին հոդվածներում է հիշատակվում՝ որպես նրա գործընկեր։
Ամփոփելով, տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարության, Սվետլանայի Երշովայի և Միրզաազիզ Մուսախանովի բաժնեմասերը միասին ԶՊՄԿ-ում կազմում են 81.4%: Իրական շահառուների հայտարարագրում ԶՊՄԿ-ի մյուս բաժնետերերը նշված չեն։
Ահա այս մարդիկ են, որ, ըստ գործադուլավորների, պղնձամոլիբդենային հանքից ստանում են գերշահույթներ, իրենց հարազատներին ու մտերիմներին միլիոնավոր դրամների աշխատավարձ են տալիս։ Անգամ շատերն աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում, իսկ շարքային աշխատակիցները, որոնց աշխատանքի շնորհիվ է հաքը գործում, ստանում են անհամեմատ ցածր աշխատավարձ՝ իրենց կատարած վտանգավոր աշխատանքի դիմաց։
Իսկ Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանը, որ սուր էր ճոճում, թե ԶՊՄԿ-ում անարդարությունը վերացրել է եւ հիմա բաժնեմաս ունի գործադիրը, փաստացի մասնակից է սյունեցիների շահագործմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։