Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում։

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշեր այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։

«ՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին»,- ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս