Արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչներ իրենց անհանգստությունն են հայտնել արևելյան Ուկրաինայի քաղաքներում անջատողական գործողությունների վերաբերյալ ՝ հայտնում է BBC-ին:
«Մենք հերթական անգամ կոչ ենք անում բոլոր նրանց, ով զբաղեցնում է ղեկավար պաշտոններ, օգնել կայունացնել իրադրությունը տարածաշրջանում և խուսափել շիկացումից» – հայտարարել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիդտը Twitter-ի իր էջում ևս կտրուկ արձագանքել է արևելյան Ուկրաինայի կիրակնօրյա իրադարձություններին:
Մեկ այլ հաղորդագրության մեջ Բիլդտ-ը գրում է. «Մայիսը վճռորոշ կլինի Ուկրաինայում իրադրության ապակայունացման ռուսաստանյան ռազմավարության համար, հիմնական հարվածը կհասցվի երկրի հարավում և արևելքում: Հատուկ նշեք հետևյալ ամսաթվերը` մայիսի 9-ը, մայիսի 11-ը և մայիսի 25-ը»:
ԵԱՀԿ-ում ամերիկյան դեսպանը կոչ է արել Ռուսաստանին քայլեր ձեռնարկել հակամարտության թուլացմանն ուղղված և համագործակցել միջազգային հանրության հետ: