Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շնակռիվը կազմակերպել են իրենք:

Շների վրա արնանման հետքեր կային:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս