Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գվատեմալայի մայրաքաղաքում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։

Այս մասին հայտնում է գվատեմալական Prensa Libre հրատարակությունը՝ վկայակոչելով փրկարարներից ստացված տեղեկությունները։

Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն 31 մարդ մահացել է, ևս մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում փրկարարներն աշխատում են ողջ մնացածներին գտնելու համար։

Բացի այդ, հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։




Լրահոս