Ռուսաստանյան ուժայինները այս տարվա առաջին եռամսյակում չեզոքացրել են «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դոկու Ումարովի գործունեությունը, կալանված են ավելի քան 200 գրոհայիններ:
Այս մասին այսօր Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստում հայտարարել է ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
Հյուսիսային Կովկասի ավազակախմբերի պարագլուխ Դոկու Ումարովը մասնակից էր վերջին տարիների ամենաարյունալի ահաբեկչություններին: Այդ թվում` 2009թ.-ին «Նևսկի էքսպրես» գնացքի, 2010թ.-ին` մոսկովյան մետրոյի, 2011թ.-ին` Դոմոդեդովո օդանավակայանի պայթեցումներին:
Բորտնիկովի խոսքով, 2014թ առաջին եռամսյակում անկացվել են 33 հակաահաբեկչական գործողություններ, ոչնչացվել են 13 պարագլուխներ և հրոսակախմբերի 65 ակտիվ անդամներ: Ավելի քան 240 ավազակներ կալանավորված են: