
Այսօր Հյուսիսային պողոտայում մի խումբ հայ երիտասարդներ անցկացրեցին “ֆլեշմոբ” նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Այն կազմակերպել էր Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի եւ “Վոռլդ-Վիժն” միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Կազմակերպիչների կարծիքով ֆլեշմոբն այս եղանակով եւս մեկ անգամ կհրավիրի հասարակության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին: Ֆլեշմոբի հիման վրա նկարահանվելու է սոցիալական գովազդ, որն անմիջապես կհայտնվի սոցիալական ցանցերում: Ֆիլմը կցուցադրվի նաեւ այլ երկրներում: