Մայրանալու արժեքը՝ 1-1,5 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 -րդ դարում աշխարհում լայն կիրառություն ունի արհեստական բեղմնավորումը:

Հայաստանում այս մեթոդի կիրառումն սկսվել է դեռևս 2002 թվականից, իսկ առաջին իրական փորձը կատարվել է 2004 թվականին: Արդյունքում լույս աշխարհ է եկել եռյակ` 2 աղջիկ և 1 տղա:

Մեր երկրում այս ճանապարհով երեխա ունենալու հարցում օգնում են` «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը», «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, «Վիտրոմետ» վերարտադրողական առողջության կենտրոնը և վեարտադրողական առողջության պահպանման Հանրապետական կենտրոնը:

Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, ընդհանուր առմամբ դիմողների թիվը հասնում է տարեկան 600-700-ի:

Չնայած որ արհեստական բեղմնավորմամբ մայրանալու արժեքը տատանվում է 1-1,5մլն դրամի սահմաներում, իսկ նշված գումարը ոչ բոլորին է հասանելի. այնուամենայնիվ նախորդ տարիների համեմատությամբ դիմողների թիվն աճում է:

Նյութական խնդիրների պատճառով արհեստական բեղմնավորման հնարավորություն չունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով 2011 թվականի ապրիլի 18-ին հիմնադրվեց «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում այս տարբերակով արդեն լույս աշխարհ է եկել 2 մլն երեխա:

Էլիզա Զախարյան




Լրահոս