0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկը հանդես է գալիս միջազգային փոխանցումների աննախադեպ առաջարկով՝ 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար:

Կոնվերս Բանկի առաջարկը ֆինանսների արդյունավետ կառավարման և խնայողությունների հիանալի հնարավորություն է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար:  Միջազգային փոխանցումների ժամանակ 0% միջնորդավճարի կիրառման շնորհիվ նրանք ազատվում են լրացուցիչ ծախսերից (նախկինում կիրառվում էր միջինը 25.000 ՀՀ դրամի չափով սակագին), խնայում են գումար և ժամանակ:

Բանկի հաճախորդ հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք, իսկ C360 փաթեթի դեպքում` բոլոր ֆիզիկական անձ հաճախորդները ու ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները, անհատ ձեռներեցներն առաջարկից կարող են օգտվել՝ կատարելով գործարքներ առցանց հարթակներում՝ Converse Mobile, Converse Business հավելվածներում, Ինտերնետ բանկինգ համակարգում կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Բանկի հաճախորդ չհանդիսացող.

  • Ֆիզիկական անձինք կարող ներբեռնել Converse Mobile հավելվածը, անցնել գրանցման հարմարավետ և պարզեցված գործընթացը, հեռահար կենսաչափական նույնականացման միջոցով դառնալ Բանկի հաճախորդ և SWIFT փոխանցումներ կատարել առցանց՝ հենց հավելվածում, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ի դեպ, նրանք կարող են նաև բաժանորդագրվել C360 փաթեթներից որևէ մեկին և օգտվել համալիր բանկային ծառայություններից՝ միասնական սակագնով:
  • ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները և անհատ ձեռներեցները, որոնք Կոնվերս Բանկի հաճախորդ չեն, առաջարկից կարող են օգտվել՝ այցելելով Բանկի մասնաճյուղ, իսկ Converse Business հավելվածի օգտատեր դառնալուց հետո՝ նաև առցանց:

Մանրամասն՝ այստեղ, 010511211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս