Ռուսաստանից Վրաստան մուտքը փակվել է եղանակային պայմանների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից դեպի Վրաստան մուտքը Ռազմավիրական ճանապարհով փակ է եղանակային պայմանների պատճառով. այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ելքի էլեկտրոնային հերթում ներկայում կա ավելի քան հազար ավտոմեքենա։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։

Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:




Լրահոս