Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները մերժվում են. նրան վերագրվում են անհեթեթ մեղադրանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին Բաքվի ռազմական դատարանում  շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը, որի ժամանակ ևս պետական մեղադրողը  վերսկսել է ընթերցել ծավալուն «մեղադրական եզրակացությունը», որը մի քանի հատոր է կազմում և ընդգրկում է իրադարձություններ, որոնք կապ չունեն  Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ:

Freearmenianprisoners.com կայքը հրապարակում է  որոշ մանրամասներ լսումներից, որոնք Վարդանյանի ընտանիքին հասանելի են դառնում տեղի փաստաբանի միջոցով:

Փետրվարի 10-ի նիստում  Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՝ հիմնավորելով իր խնդրանքը հետևյալ փաստերով․

Իրավունքների խախտում. դատական կոլեգիան անտեսել է դատավարական իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել նախաքննական փուլում։

Միջազգային իրավական նորմերի անտեսում․ դատարանն անտեսել է միջազգային կիրառելի չափորոշիչները, որոնք կարող էին ապահովել դատավարության արդարությունը:

Թարգմանական սխալներ. տրամադրված նյութերը պարունակել են թարգմանական լուրջ սխալներ ու աղավաղումներ, ինչը նաև հենց դատարանն է ընդունել:

Դատական ​​անհամապատասխանություններ. նախնական լսումների ժամանակ դատարանը միայն մեկ միջնորդություն է բավարարել (հետաձգման վերաբերյալ), մինչդեռ մնացած բոլոր միջնորդությունները մերժվել են և դուրս են մնացել դատարանի որոշումից:

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը վերահաստատել է դատական կոլեգիայի բացարկի միջնորդությունը՝ հղում անելով իրավական նորմերին, ինչպես նաև անձամբ հաստատելով դատավարական խախտումները, որոնց ականատեսն է եղել որպես նախաքննական գործընթացի մասնակից: Դատարանը, սակայն, այս միջնորդությունը թողել է առանց քննարկման։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է և հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 13-ին:  Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը նախատեսված է այսօր:




Լրահոս