ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զերծ է մնում ռազմական էսկալացիայի վտանգի գնահատական տալուց, սակայն նշում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է;

Սիմոնյանի խսքով՝ յուրաքանչյուր պահի Ադրբեջանը կարող է ինչ-որ քայլերի գնալ։

«Մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ»,- նշեց նա։

ԱԺ նախագահն ասաց, որ ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր են գնահատում, «որովհետև իրավունք չունենք թուլանալու ու մտածելու, որ ոչ մի բանի կարիք չկա»։

Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձի միջազգային հանրությանը ներկայացնել, թե Հայաստանը ագրեսիայի մասին է մտածում, միանշանակ է, ամբողջ աշխարհն ասում է՝ «տեսնում ենք, գիտենք, որ նման բան չկա»։

«Ադրբեջանի գործողությունների հետ կապված բավականին բացասական տրամադրվածություն կա»,- հավելեց նա։




Լրահոս