ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին կրակոցներին էին հնչել Մերձավանում, ինչի արդյունքում սպանվել էր համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին: Միջադեպի արդյունքում այս պահին 6 անձ կալանավորված է եւ գործով անցնող 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկը Ռուզաննա Ղազարյանի որդին է Արմեն Ղազարյանը, որի մայրը կոչով դիմում է մերձավանցիներին չվախենալ ոտքի կանգնել, որ իրենց երեխաների կյանքը չկործանվի:
Այս միջադեպից հետո աղմկահարույց տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանը իր տանը գտնվելով հետեւում կռվի ընթացքին ու որեւէ կանխարգելիչ գործողություններ չի իրականացնում: Քրեական գործով անցնող ավտոմատը ձեռքին կռվի վայրում գտնվող Արմեն Ղազարյանի մայրը պնդում է՝ մինչեւ վերջ գնալու է, որ բոլոր մեղավորները պատժվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս