Նիժնեվարտովսկի կենսաթոշակային հիմնադրամի շենքում 61-ամյա թոշակառուի ձեռքում պայթել է հենափայտը. հայտնում է vesti.ru-ն:
Ենթադրվում է, որ հենափայտը լցոնված է եղել փամփուշտներով: Հաշմանդամի հենափայտի պայթյունից ոչ ոք չի տուժել:
Ոստիկանությունը կատարում է հետաքննություն:
Պայթյունի մասին ոստիկանությանը հայտնել են Կենսաթոշակային հիմնադրամից: Պայթյունի վայրը պատվել է ծխով: Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես դեպքի վայրից հեռացրել են կենսաթոշակային հիմնադրամի շենքում գտնվողներին:
Հենափայտի տիրոջ համար կատարվածն անակնկալ էր:
Ինքը՝ «հենափայտի հրաձիգը», հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացրել: