Russia Today գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ով համակարգում է նաև «Ամերիկայի ձայնի» և «Ազատություն ռադիոկայանի» աշխատանքը, ԱՄՆ-ի հեռարձակման հարցերով կառավարիչների խորհրդին (BBG) հայտնել է, որ Մոսկվայում «Ամերիկայի ձայնի» հեռարձակման պայմանագրի գործողության դադարեցման մասին:
Այսպիսով՝ ՌԴ ղեկավարությունը վերացրել է Մոսկվայում «Ամերիկայի ձայնի» վերջին ծրագրի հեռարձակումը, որը ներառում է նորություններ ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ անգլերենի դասընթաց:
BBG-ն կոչ է անում Կիսելյովին և ռուսաստանյան իշխանությունների այլ ներկայացուցիչների բացել ռուսաստանյան եթերը ամերիկյան և այլ միջազգային ԶԼՄ-ների ծրագրերի համար:
«Մենք խնդրում ենք մեզ հավասար պայմաններ տրամադրել: Երբ Մոսկվայի ճնշումը մեդիա-տարածքի վրա ուժգնանում է, ռուսաստանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ նաև Կիսելյովի պատկանելիության տակ գտնվող Russia Today-ը, օգտվում են ազատ հեռարձակման իրավունքից ԱՄՆ-ում և ողջ աշխարհում: Ռուսաստանյան քաղաքացիները արժանի են տեղեկատվություն ստանալու նույնպիսի ազատության», – հայտարարել է BBG-ի ղեկավար Ջեֆ Շելը:
Ինչպես հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը, «Ամերիկայի ձայնի» հետ պայմանագրի չերկարաձգման մասին որոշումը կայացրել է ոչ թե Կիսելյովը, այլ Կրեմլը: