Խոշոր հրդեհ՝ Այգեստան գյուղի տներից մեկում. գյուղացիները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները՝ Այգեստան վարչական շրջանի ղեկավար Մանուկ Հարությունյանի գլխավորությամբ:

Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը:

Պարզվում են նաև հրդեհի պատճառները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ տունը պատկանում է զինվորականի և ներսում եղել են նրա կինն ու հաշմանդամ որդին ու եթե գյուղացիներն ու հրշեջները ուշ գործեին, տունն ամբողջությամբ կվերածվեր մոխրակույտի, մայրն ու որդին էլ փրկվել են շնորհիվ նրանց:




Լրահոս