![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-11_17-25-28.jpg)
Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու մասին քրեական գործի հերթական նիստն է։
Հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու հանգամանքները։ Քրգործում որպես մեղադրյալներ ներգրավված են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, մասնավորապես՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանագրքում կեղծ տեղեկատվություն ավելացնելու մեջ։
Հարցաքննվում է վկա,որի հարցեր են ուղղում անհետ կորած զինծառայողների ծնողները ու վկայի պատասխանը վրդովեցրեց ծնողներին։Ինչի ժամանակ անհետ կորած զինծառայողի ծնողը վկային ասաց հաբալ,ի պատասխան դատավոր Սարգիս Դադոյանը հրահանգեց չվիրավորել.«Ինչի Ավինյանի հերը կարա ասի համբալ,ինչի պետք է ես չասեմ,տղեքը հետ գան կաշիդ են քերթելու»,-աասաց անհետ կորած զինծառայողի մայրը վկային։
ArmLur.am-ը նիստից հետո զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան