
Armlur.am-ի տեղեկություններով, Վարդենիսի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Վարդան Գրիգորյանը կալանավորվել է:
Նախնական տվյալներով` Գրիգորյանը մեղադրվում է Ծովակ գյուղի բնակիչներին ծեծի ենթարկելու մեջ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրերս անդրադարձել էր, որ Ոստիկանության Վարդենիսի բաժնում` ոստիկանապետ Բաղյանը և մի քանի աշխատակիցներ Ծովակ գյուղի բնակիչներ` հայր ու որդի, ծեծի են ենթարկվել:
Տաթև Հարությունյան